Լուիս Մորգան
Լուիս Մորգան Lewis Morgan | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1818[1][2] Aurora, Քայուգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1881[1][2][3] (63 տարեկան) Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Մաունթ Հոուփ գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մարդաբան, պատմաբան, քաղաքական գործիչ, սոցիոլոգ, փաստաբան, հնագետ և գրող |
Պաշտոն(ներ) | Նյո Յորք նահանգի սենատի անդամ և Նյու Յորք նահանգի ասամբլեայի անդամ |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6] |
Ալմա մատեր | Յունիոն քոլեջ (1840) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7][8] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Հայր | Ջեդեդայա Մորգան[9] |
Մայր | Հարիեթ Մորգան[9] |
Ստորագրություն | |
Lewis H. Morgan Վիքիպահեստում |
Լուիս Մորգան Հենրի (Lewis-Henri Morgan, նոյեմբերի 21, 1818[1][2], Aurora, Քայուգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 17, 1881[1][2][3], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկյան ազգագրագետ և հնագետ, նախնադարյան հասարակության պատմաբան, հասարակական առաջադեմ գործիչ։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1875)։ Կրթությամբ՝ իրավաբան։
Վաղ հասակից հետաքրքրվել է հնդկացի-իրոկեզների կենցաղով։ 1840 թվականին հիմնել է հնդկացիներին ուսումնասիրող և օգնող ընկերություն։ 1874 թվականին որդեգրվել է իրոկեզյան սենեկա ցեղի կողմից։ Մորգանի առաջին խոշոր աշխատությունը՝ «Իրոկեզների լիգան» (1851), ցարդ մնում է որպես այդ ցեղերի վերաբերյալ կարևոր ուսումնասիրություն։ Հետագա աշխատություններում, որոնցից հիմնականն է «Հնադարյան հասարակությունը․․․» (1877, ռուս, թրգմ․, 2 հրտ․, 1934), Մորգանը պաշտպանել և զարգացրել է մարդկության առաջընթացի և պատմական ուղու միասնության գաղափարները։ Նրա ուսմունքում կենտրոնական տեղ է գրավել տոհմի՝ որպես նախնադարյան հասարակության պատմական-ընդհանրական գլխավոր բջջի մասին դրույթը։ Դրան են կապված սեփականության հանրային ձևերից մասնավորին և ընտանիքի ու ամուսնության՝ խմբական ձևերից անհատականի զարգացման վերաբերյալ դրույթները։ Լուիս Մորգանը մշակել է նաև նախնադարյան պատմության գիտական պարբերացումը, այն բաժանելով վայրենության և բարբարոսության դարաշրջանների, իսկ դրանցից յուրաքանչյուրը՝ երեք ենթադարաշրջանների։ Մորգանի հայեցակետերի շուրջ մինչև այժմ էլ պայքար է գնում ազգագրական գիտության առաջադեմ և հետադեմ հոսանքների միջև։ Ժամանակակից ազգագրության և հնագիտության տվյաւները ցույց են տալիս, որ Մորգանի մի շարք մասնավոր դրույթներ ճշգրտման կարիք ունեն, բայց նախնադարյան հասարակության վերաբերյալ նրա ուսմունքը, որը շարունակում է զարգացնել մարքսիստական գիտությունը, պահպանում է իր նշանակությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Морган Льюис Генри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 9,0 9,1 Geni(բազմ․) — 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Մորգան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 48)։ |
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1818 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Դեկտեմբերի 17 մահեր
- 1881 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ազգագրագետներ
- Ամերիկացի հնագետներ
- Ամերիկացի պատմաբաններ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի մարդաբաններ
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Ամերիկացի փիլիսոփաներ